Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացնող աշխատակցին գործատուն կարող է ազատել
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև կառավարության ներկայացրած ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ օրենքի, ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել նրան ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ մինչև նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:
Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:
Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Պրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործում է մինչև՝ ՀՀ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ արտակարգ դրության (կամ) կարանտինի ավարտը:
Նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց 60 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ: