Կորոնավիրուսի միջգերատեսչային կանխարգելման նիստ
Քաղաքական
20:23 10/12/2021
Հայաստան

Կորոնավիրուսի միջգերատեսչային կանխարգելման նիստ

Այսօր տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Հետաքրքիր է, որ,  նման ձևաչափով, սա հանձնաժողովի առաջին նիստն է, ու ինչպես երևում է՝ կանխարգելում ասելով հիմնականում նկատի ունեն  պատվաստումները։

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ օրակարգում շարունակում են մնալ համավարակի կանխարգելման միջոցառումները և որ՝ «պատվաստանյութերն արդեն հասանելի են, ինչը իրական հնարավորություն է՝ կանխարգելելու համավարակի տարածումը և դրա բացասական ազդեցությունը»։:

Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ համավարակի նոր շտամը՝ «Օմիկրոնը», կարծես դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ, և վտանգ կա, որ կարող է ավելի ծանր ալիքի սկիզբ դառնալ: Նա հորդորել է քաղաքացիներին պատվաստվել և կոտրել համավարակի շղթան՝ վեր դասելով հանրային շահն ու առողջությունը:

Նիստի մասին՝ կառավարության պաշտոնական կայքէջում։  

Placeholder