3+?-ը՝ Մոսկվայում
Քաղաքական
19:12 10/12/2021
Տարածաշրջան

3+?-ը՝ Մոսկվայում

Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ:

Նշվում է, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։ Ինչպես տեսնում ենք՝ ՌԴ ԱԳՆ-ն որոել է թողնել հանդիպման ձևաչափի անունը 3+3:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի ձևաչափին աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում»։ 

Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Վահե Գևորգյանը՝ թեև փորձագետները և քաղաքական գործիչները բազմիցս նշեցին, որ այս ձևաչափով, այս երկրների հետ մասնակցությամբ Հայաստանը կմնա անլեզու։  

Placeholder
3+?-ը՝ Մոսկվայում