Apple Watch-ի խելացի ժամացույցն անվանվել է վտանգավոր
Կրթություն, գիտություն
14:49 10/12/2021
Աշխարհ

Apple Watch-ի խելացի ժամացույցն անվանվել է վտանգավոր

Apple-ին հերթական անգամ դատի են տվել՝ այս անգամ Apple Watch-ի պատճառով, որը հայցվորներն անվանել են ոչ անվտանգ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Appleinsider-ին։

Կոլեկտիվ հայցը ներկայացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարան։ Դրանում նշվում է, որ քանի որ ժամացույցներում տեղ գտած մարտկոցի տակ տարածություն չկա, ապա Apple Watch-ը օգտատիրոջ համար «չբացահայտված և չարդարացված վտանգավոր սպառնալիք է» կրում:

Ցանկը ներառում է Apple Watch-ից մինչև Apple Watch Series 6 մոդելները։ 

Նշվում է, որ խելացի ժամացույցներում, «ջերմային կամ այլ լուծում չկա, որպեսզի կանխվի կամ նվազեցվի ժամացույցի էկրանի անջատման, ոչնչացման կամ ճաքերի վտանգը, ուղղանկյուն մարտկոցի սարքի համար հատկացված տարածության անբավարար արդյունքում»:

Placeholder