Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
10.12.2021. Կորոնավիրուսի 347 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կատարվել է 6416 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1208 հիվանդ, գրանցվել է մահվան 20 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 10-ին ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 115 դեպք, որոնցից 324 224 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8652 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7767 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1464 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9231 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 433 927 թեստավորում:
.jpg)