Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
10.12.2021. Արցախում կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 9-ին կատարվել է 481 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 89վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Մեկ օրում ԱՐցախում արձանագրվել է 2 մահվան դեպք:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27 107 քաղաքացու հետազոտություն, որից 4440-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։