Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, վիրավորներ. ՊՆ
Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։