ԱԺ-ն հերթական, միտումնավոր՝ առանց ձայնի հեռարձակմամբ հասարակությանը զրկեց ընդդիմադիր պատգամավորներին լսելու իրավունքից
Քաղաքական
10:28 10/12/2021
Հայաստան

ԱԺ-ն հերթական, միտումնավոր՝ առանց ձայնի հեռարձակմամբ հասարակությանը զրկեց ընդդիմադիր պատգամավորներին լսելու իրավունքից

Արդեն երկրորդ դեպքն է, երբ ԱԺ նիստերի հեռարձակումն սկսվում է առանց ձայնային ազդանշանների, այն դեպքում, երբ դրանց մեկնարկին սովորաբար հայտարարություններով հանդես են գալիս ընդդիմադիր պատգամավորները:

Դեկտեմբերի 10-ին հերթական նիստի մեկնարկին հասարակությունը չկարողացավ լսել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հայտարարությունը: Զարմանալի զուգադիպությամբ հեռարձակման ձայնային ազդանշանը միացվեց անմիջապես նրա ելույթից հետո:

Դեկտեմբերի 6-ին էլ Հայաստանի հասարակությունը կրկին ԱԺ աշխատանքների հեռարձակումն առանց ձայնի սկսելու պատճառով չկարողացավ լսել «Հայաստան» խմբակցության պատգամավորի մանդատը ստացած, հերոս Թաթուլ Կրպեյանի դստեր՝ Ասպրամ Կրպեյանի երդման տեքստը:

ԱԺ-ի ՔՊ-ական ղեկավարության այս գործողությունները հաստատում են «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կողմից՝ ԱԺ-ին որպես տեղեկատվության ազատությանը սպառնացող և լրագրողների իրավունքները սահմանափակող պետական կառույց լինելու որակումը:

Placeholder
ԱԺ-ն հերթական, միտումնավոր՝ առանց ձայնի հեռարձակմամբ հասարակությանը զրկեց ընդդիմադիր պատգամավորներին լսելու իրավունքից