Դատարանն այսօր դեռ կքննի Հայաստան վերադարձած գերիներին կալանավորելու միջնորդությունը
Իրավունք
09:22 10/12/2021
Հայաստան

Դատարանն այսօր դեռ կքննի Հայաստան վերադարձած գերիներին կալանավորելու միջնորդությունը

Քննչական կոմիտեն դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիից 5-ին մեղադրանք է առաջադրել ու միջնորդել, որ կալանավորեն։

ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ նիստերը դեռ չեն ավարտվել, օրվա երկրորդ կեսին հայտնի կլինի որոշումների մասին։

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

 

Placeholder
Դատարանն այսօր դեռ կքննի Հայաստան վերադարձած գերիներին կալանավորելու միջնորդությունը