Ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 11 քաղաքացի
Իրավունք
12:27 10/12/2021
Հայաստան

Ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 11 քաղաքացի

ԱԳ նախարարության շենքում բողոքի ակցիայի մասնակիցներից 11-ը բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից։

Իրավապահ այս մարմնից հայտնում են, որ նրանց բերման են ենթարկել ոստիկանների պահանջը չկատարելու համար։

ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։


 

Placeholder
Ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 11 քաղաքացի