Պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացնող աշխատակցին գործատուն կարող է ազատել
Մեկնաբանություններ
14:11 10/12/2021
Հայաստան

Պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացնող աշխատակցին գործատուն կարող է ազատել

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև կառավարության ներկայացրած ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ օրենքի, ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել նրան ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ  մինչև նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:

Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:

Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Պրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործում է մինչև՝ ՀՀ կորոնավիրուսային հիվանդությամբ  պայմանավորված՝ արտակարգ դրության  (կամ) կարանտինի ավարտը:

Նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց 60 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Placeholder
Պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացնող աշխատակցին գործատուն կարող է ազատել