Շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել. Սոնա Շահգելդյան
Իրավունք
13:34 11/12/2021
Հայաստան

Շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել. Սոնա Շահգելդյան

Այսօր մամուլում տարածվել էր տեղեկատվություն, թե հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամաբ։ Քիչ առաջ երգչուհին արձագանքել է իր մասին շրջանառվող լուրերին։ 

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. 

«Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։ Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»,- գրել է Սոնա Շահգելդյանը։

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։

ՀՀ քրեական օրեսգրքի 188-րդ հոդվածը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությանը`  առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով։

Այս հոդվաածով կատարվա հանցագործությունը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:

Placeholder
Շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել. Սոնա Շահգելդյան