Որոնք են ռուսների սիրելի երգերը, ֆիլմերն ու գրքերը
Մշակույթ
19:00 11/12/2021
Աշխարհ

Որոնք են ռուսների սիրելի երգերը, ֆիլմերն ու գրքերը

Խորհրդային կինոֆոնդից ռուսների շրջանում ամենահայտնի ֆիլմերն են «Մոսկվան արցունքներին չի հավատում» և «Աղջիկները», սիրելի երգերը՝ «Կատյուշան» և ԽՍՀՄ հիմնը։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով հարցմանը։

Ձայների քանակով երրորդ տեղում է «Օպերացիա Ы» կատակերգությունը և Շուրիկի արկածները։

Խորհրդային ժամանակաշրջանի ամենասիրված գրքերից են Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես կոփվեց պողպատը» և Միխայիլ Շոլոխովի «Հանգիստ Դոն» ստեղծագործությունները։ Երրորդ տեղում Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտա»-ին։

Հարցումները ցույց են տվել, որ հայրենակիցների մեծամասնությունը ԽՍՀՄ-ից սիրված ֆիլմեր ունի, 82%-ն այդպես է պատասխանել, 61%-ն ունի սիրելի սովետական ​​երգ, 55%-ը՝ սիրելի սովետական ​​գիրք։

Placeholder