Իրանական խուրման նախատեսում են արտահանել նաև Հայաստան
Տնտեսություն
19:15 11/12/2021
Տարածաշրջան

Իրանական խուրման նախատեսում են արտահանել նաև Հայաստան

Իրանը մարտի 21-հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում արտահանել է 137,000 տոննա խուրմա, ինչը 14 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արտահանված քանակից։

Իրանական խուրմայի հիմնական գնորդներն են Հնդկաստանը, Ֆրանսիան, Մարոկկոն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ինդոնեզիան, Գերմանիան, Նիդեռլանդները և Կանադան։

Tehran Times-ի փոխանցմամբ, Իրանն այս տարի արտադրել է 4.5 մլն տոննա խուրմա, որից 2.5 մլն տոննան կսպառվի ներքին, ևս երկու միլիոնը նախատեսված է արտահանման համար։

Իրանական խուրման նախատեսում են արտահանել Ռուսաստան, Իրաք, Հայաստան, Թուրքմենստան, Ուզբեկստան։
 

Placeholder
Իրանական խուրման նախատեսում են արտահանել նաև Հայաստան