Մահացել է The Monkees ռոք խմբի անդամ Մայքլ Նեսմիթը
Մշակույթ
14:03 11/12/2021
Աշխարհ

Մահացել է The Monkees ռոք խմբի անդամ Մայքլ Նեսմիթը

78 տարեկան հասակում մահացել է ամերիկյան The Monkees փոփ-ռոք քառյակի վոկալիստ և կիթառահար Մայքլ Նեսմիթը։ Այս մասին հայտնել է Rolling Stone ամսագիրը՝ հղում կատարելով երաժշտի ընտանիքին, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Հայտնում ենք, որ Մայքլ Նեսմիթը մահացել է այսօր առավոտյան իր տանը՝ շրջապատված իր ընտանիքով»,- գործակալությունը մեջբերում է Նեսմիթի հարազատների հայտարարությունը։

The Monkees-ը ստեղծվել է 1965 թվականին, իսկ փառքի գագաթնակետին հասել է 1966-1971 թվականներին։

Համարվում է, որ The Monkees-ը եղել է առաջին «Բոյզ-բենդը», որը ստեղծվել է երաժշտական պրոդյուսերների կողմից՝ ԱՄՆ-ում The Beatles-ի փառքը ստվերում թողնելու համար։

 

Placeholder
Մահացել է The Monkees ռոք խմբի անդամ Մայքլ Նեսմիթը