Եկեղեցին այսօր նշում է Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը
Օրվա թեմա
10:48 11/12/2021
Հայաստան

Եկեղեցին այսօր նշում է Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը

ՀԱյ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը։ 

Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում):

Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը:

Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես՝ վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:

Placeholder
Եկեղեցին այսօր նշում է Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը