Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
22:47 10/12/2021
Հայաստան

Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Հարգելի հայրենակիցներ,

Արդարությունը վերականգնելու ճանապարհին այսօր կարևոր քայլ արձանագրվեց. ազատ արձակվեցին «Հայաստան» դաշինքի՝ տևականորեն ապօրինի կալանքի տակ պահվող պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս հետապնդումը որևէ կապ չունի արդարադատության հետ: Սա այն ակնհայտ ապօրինություններից էր, որը հասկանալի էր անգամ իրավաբանությունից գիտելիքներ չունեցողների, բայց ոչ՝ այսօրվա դատախազության ու որոշ դատավորների համար:

Միասնական, կազմակերպված ու գրագետ պայքարի արդյունք էր ապօրինությունների այս շղթայի կոտրումը:

Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը»:

Placeholder
Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են. Ռոբերտ Քոչարյան