Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը Սուրբծննդյան լուսանկար է հրապարակել
Աշխարհում
10:25 11/12/2021
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը Սուրբծննդյան լուսանկար է հրապարակել

Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Ուիլյամն ու կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, մոտեցող սուրբծննդյան տոների կապակցությամբ հրապարակել են տոնական ընտանեկան լուսանկար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, լուսանկարում Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պատկերված են իրենց երեք երեխաների՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոթի, արքայազն Լուիի հետ:

Գեղեցիկ ընտանեկան կադրն արվել է այս տարի Հորդանան կատարած այցի ժամանակ:

Placeholder
Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը Սուրբծննդյան լուսանկար է հրապարակել