Երկու ամսում Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական բյուջե է մուտքագրվել մոտ 1,1 մլն դոլար
Քաղաքական
18:25 13/12/2021
Հայաստան

Երկու ամսում Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական բյուջե է մուտքագրվել մոտ 1,1 մլն դոլար

Հայաստանի Սյունիքի մարզով անցնող Գորիս-Կապան ճանապարհի անցակետերում ադրբեջանական մաքսավորները երկու ամսվա ընթացքում հավաքել են 2 մլն մանաթ (մոտ 1,1 մլն դոլար)։ «Ռեգնումի» փոխանցմամբ, այդ մասին ասել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհդիևը։

Թշնամական Ադրբեջանը մտել է ՀՀ տարածք, ապօրինաբար ու ՀՀ իշխանությունների լուռ կեցվածքի տակ անցակետ դրել, գումար է որպես «տուրք» գանձում, լցնում իր արյունոտ բյուջեն ու լկտիաբար հաշվետվություն ներկայացնում։  

Ավելին՝ դեռ  օգոստոսի 25-ին  Ադրբեջանը փակում էր ՀՀ տարածքով անցնող, ՀՀ տարածքում ամբողջությամբ գտնվող Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, որտեղից հետո տրանսպորտային միջոցները տարհանվում են ՌԴ սահմանապահ ծառայողների բանակցությունների միջոցով։  

ՀՀ տարածքում  թշնամական երկիրը անցակետ է դնում, փակում է՝ երբ ուզում է, և բացում է երրորդ երկրի բանակցությունների արդյունքում։ 

«Իսկ հիմա պատկերացրեք, ինչ ա լինելու կոմունիկացիաների բացումից հետո».-զգուշացնում էր ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ 

«Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե ինչ պետք է անել ու հրատապ անել. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ»,-դեռ ամիսներ առաջ զգուշացրել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:




 

Placeholder
Երկու ամսում Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական բյուջե է մուտքագրվել մոտ 1,1 մլն դոլար