Ամարասի հովտում ադրբեջանցիները կրակել են տրակտորների ուղղությամբ. Սարուշեն համայնք
Իրավունք
10:30 13/12/2021
Հայաստան

Ամարասի հովտում ադրբեջանցիները կրակել են տրակտորների ուղղությամբ. Սարուշեն համայնք

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող  հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիներ կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Այս մասին տեղականում ենք «Սարուշեն համայնք» ֆեյսբուքյան էջից

«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար,  մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- նշված է ֆեյսբուքյան էջում։

Placeholder
Ամարասի հովտում ադրբեջանցիները կրակել են տրակտորների ուղղությամբ. Սարուշեն համայնք