Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին մարդը
Աշխարհում
16:04 13/12/2021
Աշխարհ

Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին մարդը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակված  հիվանդ է մահացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված 22 քաղաքացի, որոնցից 2-ը եղել են նրանք, որոնք ստացել են COVID-19 պատվաստանյութի երկու դեղաչափը:

Նշենք նաև, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում:

Placeholder
Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին մարդը