1 զոհ, 13 վիրավոր՝ Տեխասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով
Աշխարհում
10:52 13/12/2021
Աշխարհ

1 զոհ, 13 վիրավոր՝ Տեխասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Տեխաս նահանգի Բեյթաուն քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 13-ը։  Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնզալեսին։

«Վիրավորների թիվը հասել է 14-ի, որոնցից 1-ը մահացել է: Երեքը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների՝ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է շերիֆը Twitter-ում:

Նա նշել է, որ դեպքի վայրում մոտ 50 մարդ է եղել, երբ անհայտ անձը մեքենայով անցել է ու կրակ բացել։

Placeholder
1 զոհ, 13 վիրավոր՝ Տեխասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով