Ռուբեն Մելիքյանը  հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը
Իրավունք
12:51 14/12/2021
Հայաստան

Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«1) Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով։

2) Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։

3) Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։

4) Այսօր ժամը 11:25-ի սահմաններում Սամսոնյանը տնից դուրս է գալիս, որ ուղևորվի քննչական։

5) Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։

Սա է ողջ պատմությունը։ Դեռ ոստիկանությունում ենք։ Խուզարկություն են անում (անհասկանալի է՝ ինչ են փնտրում), որ հանձնեն քննիչին»։
 

Placeholder
Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը