Զինվորները տուն են դառնում դեռ
Օրվա թեմա
16:53 13/12/2021
Հայաստան

Զինվորները տուն են դառնում դեռ

Էլի աճյուն են գտել։ +1, +1,... 
Ինչպես էր ասում Փաշինյա՞նը։ «Եվ այդ մեկը դու ես»։

Թեպետ՝ լրիվ ուրիշ բանի հետ էր։ Երկիր քանդողների մասին էր։

... Մի աճյուն էլ բերեցին տուն՝ իր Հայրենիքում պանդուխտ դարձած մի զինվորի։ Պանդուխտ, որովհետև հողը, որի համար կռվել ու արյուն էր թափել ու կյանքն էր տվել, նիկոլենք տվեցին թուրք-ադրբեջանցիներին։

Մի զինվոր էլ դարձավ տուն, մորը մղկտացող սրտին միակ մխիթարանք բերելով. «Քնիր խաղաղությամբ որդիս, դու արդեն տանն ես...»։

Որ էլ գազանը՝ գել, թե թուրք, չեն հոշոտի իր որդուն։ Որ իր որդին կեր չի դառնա, քանզի մարդ էր ծնվել։

«Օրոր, որդիս, ներիր ու քնիր՝ դու արդեն տանն ես»։

Անհայրենիք ենք, առանց Մեծ տան, բայց գոնե մոր արցունքը կթափվի վրադ, վերքերդ չեն լավանա, գոնե հոգիդ հանգստանա։

Կհանգստանա՞։
Ինչքան մոր սիրտը չի մղկտա, այնքան էլ իր կյանքը Հայրենիքին տված ու Հայրենիք կորցրած զինվորի հոգին կհանգստանա։

Զինվորները տուն են դառնում՝ 1+1+1...
Համրիչի պես վիճակագրություն է գրվում՝ մեկ, հարյուր, հազար, հինգ հազար...  Խեր, շառ, Աստված։

Աստված, մի թողնի սովորենք թվերին ու համակերպվենք մեր կորուստներին. Զինվորները տուն են դառնում, սերմացանները՝ էլ երբեք։

Ա.Ո.

Placeholder
Զինվորները տուն են դառնում դեռ