Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին
Իրավունք
12:24 14/12/2021
Հայաստան

Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին

Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել քրեական գործի շրջանակում։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունւց։ Նրան հանձնել են նախաքննական մարմնին։

Հարցին, թե ինչ քրեական գործի շրջանակում, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից խնդրեցին դիմել Քննչական կոմիտեին։

ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը Panoarama.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ տեղյակ չէ, խնդրել է, որ ճշտեն, իրեն տեղյակ պահեն։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ ահազանգեց, որ մի քանի տասնյակ ոստիկաններ ձերբակալել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին։

 

Placeholder
Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին