Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Իրավունք
15:08 14/12/2021
Հայաստան

Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այդ մասին նրան հայտնել են թաղման արարողությանը մասնակցելու ընթացքում։ ԱԱԾ աշխատակիցներն այսօր նրանց տուն են գնացել։ Մանթաշյանն իր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ ներկայացել է ԱԱԾ։

«Ինձ ասացին, որոշում կա կայացված, պետք է իրազեկենք ու ձերբակալենք։ Ես իրենց ասացի՝ շոուի մասնակից դառնալ չեմ ուզում, այսօր դա տեսանք Սամսոնյան Նարեկի դեպքում։ Ինձ փորձում էին համոզել, ինչքան պետք է կսպասենք, տուն արի, բայց ես որոշեցի գալ այստեղ»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը։

Նա պնդում է, որիրեն ձերբակալում են Հայաստանի դրոշը ծածանելու համար։

«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ քաղաքացիները մտան շենք, ես նրանց հետ եմ եղել, վերցրել եմ միջանցքում դրված Հայաստանի դրոշը և ծածանել եմ։ Ինձ մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով կողոպուտի համար, որը միայն ծիծաղ է առաջացնում»,- ասաց նա։

Placeholder
Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել