14.12.2021. Կորոնավիրուսի 161 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Առողջություն
11:13 14/12/2021
Հայաստան

14.12.2021. Կորոնավիրուսի 161 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 13-ին կատարվել է 5567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 161 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 472 հիվանդ, գրանցվել է մահվան 29 դեպք: Մահացածներից 3-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342765 դեպք, որոնցից 326304 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7136 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7845 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1480 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9325 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2456948 թեստավորում:
 

Placeholder
14.12.2021. Կորոնավիրուսի 161 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է