Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ
Իրավունք
15:20 14/12/2021
Հայաստան

Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ

Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը, գրում է.

«Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ։

Նարեկ Սամսոնյանին մեղսագրվող արարքի համար քրեական օրենսգիրքն ամենամեծ պատիժը նախատեսում է մինչև 3 ամիս կալանք: Այդ հոդվածով անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց անհնարին է կիրառել, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է:

Քննչական կոմիտեն հրաշալի գիտի, որ Նարեկ Սամսոնյանին ազատությունից կարող է զրկել (այն էլ խիստ ապօրինի) առավելագույնը 72 ժամ (ձերբակալման առավելագույն ժամկետ): Ուստի, քննիչը ձերբակալությունն օգտագործել է որպես պատիժ:

Այս ամենից ակնհակտ է դառնում, որ հանձնարարությունն ստացվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանից»։

Placeholder
Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ