14.12.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Տարածաշրջան
11:55 14/12/2021
ԼՂՀ

14.12.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 313 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 104 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Մեկ օրում արձանագրվել է 1 մահվան դեպք.  72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է  28119 քաղաքացու հետազոտություն, որից 4538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 

Placeholder
14.12.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է