Կաթողիկոսը Պաղեստինի պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է «Կովերի պարտեզ»-ի խնդիրը
Աշխարհում
09:22 14/12/2021
Հայաստան

Կաթողիկոսը Պաղեստինի պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է «Կովերի պարտեզ»-ի խնդիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել  Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, ինչպես նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին:

Կարևորվել է եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների և երկխոսության զորացումը։

 

Placeholder
Կաթողիկոսը Պաղեստինի պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է «Կովերի պարտեզ»-ի խնդիրը