Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին
Քաղաքական
09:17 14/12/2021
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին

Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Նա ավելացրել է, որ Երևանի հետ նաև չարտերային ավիահաղորդակցություն կբացվի:

Placeholder
Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին