Հունգարիայում միգրանտներով մեքենան մխրճվել է տան մեջ
Աշխարհում
13:15 14/12/2021
Աշխարհ

Հունգարիայում միգրանտներով մեքենան մխրճվել է տան մեջ

Առնվազն յոթ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել երեքշաբթի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել հարավային Մորահալոմ քաղաքում։ Ինչպես հայտնել է Հունգարիայի ոստիկանությունը, միգրանտներին տեղափոխող մեքենան մխրճվել է տան մեջ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Մեքենան բախվել է տանն ու շրջվել, բացի վարորդից մեքենայի մեջ է եղել  տասը միգրանտ, վթարի հետևանքով վիրավորվել է նրանցից չորսը, մնացածը տեղում մահացել են, իսկ վարորդը. բերման է ենթարկվել և քրեական հետապնդում է սկսվել ոստիկանության կողմից՝ մարդկանց մաքսանենգության և մահվան ելքով վթար ստեղծելու համար»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Տուժածների վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։

Իրավապահ մարմինները չեն հստակեցրել՝ արդյոք տունը բնակելի է եղել թո ոչ։

Placeholder
Հունգարիայում միգրանտներով մեքենան մխրճվել է տան մեջ