Ադրբեջանի կրակոցների պատճառով Ամարասի հովտում մնացած տրակտորը հանվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ
Տարածաշրջան
09:08 14/12/2021
Հայաստան

Ադրբեջանի կրակոցների պատճառով Ամարասի հովտում մնացած տրակտորը հանվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ

Դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել է աշնանացանի աշխատանքները։ Այս մասին հայտնում են Սարուշենի համայնքապետարանից։

Ավելի վաղ համայնքապետարանից հայտնել էին, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող  հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ 

«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար,  մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- նշված էր  «Սարուշեն համայնք» ֆեյսբուքյան էջում։ 

Placeholder
Ադրբեջանի կրակոցների պատճառով Ամարասի հովտում մնացած տրակտորը հանվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ