15.12.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:42 15/12/2021
ԼՂՀ

15.12.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է  28711 քաղաքացու հետազոտություն, որից 4576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
15.12.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել