Հայաստանի պոեզիան կհնչի ռուս բանաստեղծների թարգմանությամբ
Կրթություն, գիտություն
16:15 15/12/2021
Հայաստան

Հայաստանի պոեզիան կհնչի ռուս բանաստեղծների թարգմանությամբ

Դեկտեմբերի 16-17-ին անցկացվելու է «Հայաստանի պոեզիան ռուս բանաստեղծների
թարգմանությամբ» միջազգային օնլայն-ակցիա՝ Ռուսաստանի Դաշնության Կրթության Նախարարության աջակցությամբ։

Ընթերցողների կողմից միջոցառումը կբեմադրվի 1916 թվականի գրքի հիման վրա, որը պատկանում է Ռուս գրականության աջակցության հիմնադրամին։ Հայ պոեզիայի աստղաբույլը կհնչի արծաթե դարի ռուս բանաստեղծների թարգմանությամբ. Յու.Կ. Բալտրուշայտիսի, Կ.Դ.Բալմոնտի, Ա.Ա. Բլոկի, Ի.Ա. Բունինի, Վալերիա Բրյուսովի, Ֆեդորա Սոլոգուբի, Վ.Ֆ. Խոդասևիչի և ուրիշ բանաստեղծների կողմից։

Ավելի քան 10 երկիր մասնակցում է ծրագրի օնլայն հատվածին, ավելի քան 150 արտասահմանյան
դպրոցների ռուսերեն լեզվի ուսումնասիրությամբ հետաքրքված աշակերտներ, արվեստագետներ, երաժիշտներ և այլ մասնակիցներ, ընդհանուր թվով ավելի քան 500 մարդ։ 

«Մասնակցե՛ք միջոցառմանը, որը  կոչված է  ընդգծել ժողովուրդների բարեկամությունը և երկու լեզուների մեծությունը։  Բոլոր գրանցվածները  համարվում են Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կրթական ծրագրի մասնակիցներ։ Մասնակցե՛ք միջոցառմանը և ստացե՛ք վկայական Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից, ինչպես նաև   Ռուս գրականության աջակցության հիմնադրամի վերապատրաստման ծրագրի մասնակցության թույլտվություն ։ Միջոցառման գրանցումը այս հղումով»,-հորդորում են կազմակերպիչները։
 

Placeholder
Հայաստանի պոեզիան կհնչի ռուս բանաստեղծների թարգմանությամբ