Հնդկաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 61-ի
Աշխարհում
10:45 15/12/2021
Աշխարհ

Հնդկաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 61-ի

Հնդկաստանի իշխանությունները հայտնել են, որ կորոնավիորւսի «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է ավելի քան 20-ով և հասել 61-ի։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Նոյեմբերին աֆրիկյան երկրներում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամը, որը  նախորդ տարբերակներից տարբերվում է մեծ թվով նոր մուտացիաներով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, արտակարգ նիստից հետո, որոշել է կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես մտահոգիչ տարբերակ։

Placeholder