ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը
Կրթություն, գիտություն
13:25 15/12/2021
Հայաստան

ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվել է ռեկտորի մրցութային ընտրություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը: Այս մասին հայտնում են համալսարանից

«ԵՊԲՀ-ի ղեկավարումն առաջիկա 5 տարիներին ևս կլինի պրոֆեսիոնալ ամուր ձեռքերում՝ ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր, բժիշկ Արմեն Աբգարի Մուրադյանը»,- գրել է ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան դիմում ներկայացրել էր միայն Արմեն Մուրադյանը:

Նա 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է:

Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:

Placeholder
ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը