15.12.2021. Կորոնավիրուսի 212  նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
Առողջություն
11:15 15/12/2021
Հայաստան

15.12.2021. Կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 14-ին կատարվել է 7801 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 255  հիվանդ, գրանցվել է մահվան 17  դեպք: Մահացածներից 6-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342977 դեպք, որոնցից 326559 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7076 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7856 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1486 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9342 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2464749 թեստավորում:

Placeholder
15.12.2021. Կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է