Flyone. Էժան չվերթի առաջին տապալումը
Տնտեսություն
10:16 15/12/2021
Հայաստան

Flyone. Էժան չվերթի առաջին տապալումը

FLYONE ARMENIA ընկերության Երևան-Մոսկվա առաջին չվերթը, որ նախատեսված էր այսօր առավոտյան ժամը 7։00-ին, չեղյալ է հայտարարվել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։





Ընկերությունը պատճառների մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն դեռ չի տարածել։ Ընկերության գրասենյակից զանգերին պատասխանող չեղավ։ Առայժմ հայտնի չէ, առաջիկա բոլոր չվերթներին է նման ճակատագիր սպասվո՞ւմ, թե՞ խնդիրը լուծվել է։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները գովազդում էին թռիչքների ցածր գները՝ «յուրաքանչյուրի համար մատչելի՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից»։

FLYONE ARMENIA-ի A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել էր Զվարթնոց օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։  FLYONE ARMENIA-ն առաջարկում է  թռիչքներ դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թբիլիսի, Կրասնոդար, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով։

Placeholder
Flyone. Էժան չվերթի առաջին տապալումը