ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները պետք է ներկայացնեն ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք
Աշխարհում
19:13 15/12/2021
Հայաստան

ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները պետք է ներկայացնեն ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն  է հայտնում ԱՄՆ մեկնող ուղևորվողների համար։ 

«Օդային սահմանով ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները, անկախ պատվաստված լինելու հանգամանքից կամ իրենց ծագման երկրից, պարտավոր են  ներկայացնել ԱՄՆ չվերթի մեկնմանը նախորդող մեկ օրվա ընթացքում  կատարված ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք կամ վերջին 90 օրվա ընթացքում ՔՈՎԻԴ19-ից ապաքինված լինելը փաստող ապացույց։

Բոլոր ԱՄՆ ուղևորվողներին հորդորում ենք պարբերաբար ստուգել ձեր ավիափոխադրողի կայքը և հետևել Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքին՝ ՔՈՎԻԴ19-ին առնչվող սահմանափակումների հետ կապված  փոփոխությունների մասին վերջին տեղեկությունների համար»,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder
ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները պետք է ներկայացնեն ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք