«Իմ քայլը»  Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Արմեն Կոտոլյան
Քաղաքական
19:57 15/12/2021

«Իմ քայլը» Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Արմեն Կոտոլյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», - azatutyun.am-ին փոխանցել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ստորագրողներից մեկն էլ ինքն և կողմ է գործընթացին։

Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը չի մանրամասնել։

 

Placeholder
«Իմ քայլը» Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Արմեն Կոտոլյան