Լեոնարդո դի Կապրիոն չի ցանկացել Մերիլ Սթրիփին մերկ տեսնել ֆիլմի նկարահանումներին
Մշակույթ
10:44 16/12/2021
Աշխարհ

Լեոնարդո դի Կապրիոն չի ցանկացել Մերիլ Սթրիփին մերկ տեսնել ֆիլմի նկարահանումներին

Լեոնարդո Դի Կապրիոն Մերիլ Սթրիփին դիտարկում է որպես կինոյի պատմության մեջ առանձնահատուկ կերպար, ուստի նա չի ցանկանում նրան մերկ տեսնել «Մի նայեք վերև» ֆիլմի նկարահանումների ժամանակ: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին պատմել է ֆիլմի ռեժիսոր Ադամ Մաքքեյը։

Ֆիլմում Սթրիփի կերպարը ինչ-որ պահի մերկ է հայտնվում կադրում։ Դերասանուհին հանգիստ է ընդունել ռեժիսորի այս միտքը, ինչը չի կարելի ասել Դի Կապրիոյի մասին։

«Գիտե՞ք՝ ով ուներ դրա հետ կապված խնդիր։ Լեոն (Դի Կապրիո): Լեոն ուղղակի Մերիլին տեսնում է որպես կինոյի արքայական... Չնայած, թերևս, թագավորական ընտանիքը հաճոյախոսություն չէ... Բայց որպես կինոյի պատմության մեջ առանձնահատուկ դեմք»,- ասել է Ադամ Մաքքեյը։

Նրա խոսքով, դերասանը չի ցանկացել տեսնել Սթրիփին մեջքից, որի ստորին հատվածում դաջվածք կա։ Նա նույնիսկ ռեժիսորին հարցրել է՝ իսկապե՞ս նա պետք է դա ցուցադրի կադրում։

 

Placeholder