16.12.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
Առողջություն
11:22 16/12/2021
Հայաստան

16.12.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 15-ին կատարվել է 7571 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 470 հիվանդ, գրանցվել է մահվան 18 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 16-ին հաստատվել է  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343157 դեպք, որոնցից 327029 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6767 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7874 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1486 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9360 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2464749 թեստավորում:
 

Placeholder
16.12.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է