Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված
Քաղաքական
10:35 16/12/2021
Հայաստան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված

Կառավարությունն այսօրվա նիստում որոշմամբ Վարչապետի աշխատակազմին կթույլատրի մեկ անձից գնման ընթացակարգով «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից կատարել 131 կրկնօրինակ նմուշների փորձաքննության գնում:

Բանն այն է, որ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փբը-ում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված։

Ստոգման աշխատանքների մեծ ծավալի դեպքում դրա ժամկետը կարող է երկարաձգվել 10 անընդմեջ աշխատանքիյին օրով, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ այն կարող է երկարացվել մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր:

Վերոգրյալով պայմանավորված՝ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փբը-ում ստուգման ժամկետը երկարաձգվել էր ևս 75 աշխատանքային օրով։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ստուգման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունից վերցնել՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և 2021 թվականի ընթացքում արտադրված մոլիբդենի ու պղնձի խտանյութերից մեկական նմուշ՝ ընդհանուր թվով 131 կրկնօրինակ նմուշներ, որոնք պետք է ենթարկվեին կրկնակի լաբորատոր ուսումնասիրության՝ նախկինում լաբորատոր ուսումնասիրության արդյունքների համադրման նպատակով։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել կարգավորել վերոհիշյալ ծառայությունների մատուցման դիմաց «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությանը 1,604.90 հազար ՀՀ դրամի չափով գումարի փոխացման գործընթացը»:

Կառավարությունը թույլ կտա այդ գումարը վերաբաշխել տեսչական մարմինի այլ ծախսային հոդվածներից:

Գործադիրի այսօրվա նիստում 54 օրակարգային հարցից 20-ը «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելուն է վերաբերում, երեքական հարց զեկուցվող է և գաղտնի:

 

Placeholder
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված