Լեհաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը
Աշխարհում
20:04 16/12/2021
Աշխարհ

Լեհաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը

Լեհաստանում հայտնաբերվել է օմիկրոն կորոնավիրուսային շտամով վարակվելու առաջին դեպքը, հայտնում է PAP գործակալությունը՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Լեհաստանում հայտնաբերվել է COVID-19-ի «Օմիկրոն» շտամով հաստատված առաջին դեպքը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նոյեմբերի վերջին տեղի ունեցած արտակարգ նիստից հետո, որոշել է դասակարգել Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը որպես մտահոգություն առաջացնող: 

Placeholder
Լեհաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը