ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հայտնի է
Քաղաքական
09:00 16/12/2021
Տարածաշրջան

ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հայտնի է

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ կնշանակվի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում մեր հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը»,- ասել է Չավուշօղլուն ТРТ հեռուստաալիքի եթերում։

Հիշեցնենք՝  ավելի վաղ « Չավուշօղլուն հայտարարել էր, որ  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակեն։

Placeholder
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հայտնի է