Ավստրալիայում հազվագյուտ թռչունների երգեցողությամբ ալբոմը գերազանցել է Մրայա Քերիին և ABBA-ին
Մշակույթ
14:11 16/12/2021
Աշխարհ

Ավստրալիայում հազվագյուտ թռչունների երգեցողությամբ ալբոմը գերազանցել է Մրայա Քերիին և ABBA-ին

Ալբոմը, որն ամբողջությամբ կազմված է թռչունների ծլվլոցից , մտել է պատմության մեջ: Այն Ավստրալիայի գլխավոր չարթերի՝ ARIA Charts-ի լավագույն հնգյակում է՝ առաջ անցնելով Մրայա Քերիից և ABBA-ից։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝  վկայակոչելով  ABC News-ին։

«Songs of Disappearance» վերնագրված ալբոմում հնչում են Ավստրալիայի ամենահազվագյուտ թռչունների 53 տեսակների երգերը: Նրանք բոլորն էլ անհետացման եզրին են։  Այն ձայնագրել է Դեյվիդ Ստյուարտը, ով տարիների ընթացքում «հավաքել» է տարբեր թռչունների «կանչերը»՝ ճանապարհորդելով երկրի հեռավոր անկյուններում։

Ըստ գործակալության՝ սա իր տեսակի մեջ առաջին ձայնագրությունն է, որն ընդգրկվել է ARIA-ի լավագույն ալբոմների թոփ 5-ում։ Այն վաճառվել է ավելի քան երեք հազար օրինակով։

«Բացարձակապես անհավանական է առաջ անցնել Մայքլ Բուբլից, Մրայա Քերիից և այլ իսկապես հայտնի արտիստներից», - մեկնաբանել է գիտնական, այդ արտաովոր երեգերի համահեղինակ Էնթոնի Ալբրեխտը: 

Նա նաև հավելել է, որ այդքան էլ զարմացած չէ արդյունքից, քանի որ կարծում է, որ ավստրալացիներին այժմ ավելի շատ մտահոգում է անկայուն բնապահպանական իրավիճակը։

«Կարծում եմ, որ շատ կարևոր է բնության մասին պատմություններ պատմել այնպես, որ մարդիկ իսկապես զգացմունքային ներգրավվածություն ունենան», - շեշտել է Ալբրեխտը: 

Ալբոմի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Ավստրալիայի թռչունների պահպանման կազմակերպությանը:

Placeholder
Ավստրալիայում հազվագյուտ թռչունների երգեցողությամբ ալբոմը գերազանցել է Մրայա Քերիին և ABBA-ին