Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան չվերթների համար ավիաընկերությունների հայտերը
Քաղաքական
11:03 16/12/2021
Տարածաշրջան

Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան չվերթների համար ավիաընկերությունների հայտերը

Անկարան դիտարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու համար, որոշումը կարող է կայացվել մոտ օրերս: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ավիաընկերությունների հայտերը դիտարկվում են Թուրքիայի տրանսպորտի նախարարության և քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: Սկզբունքորեն թուրքական կողմի վերաբերմունքն այդ հարցին դրական է: Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ ընկերություններից որը կկարողանա թռչել այս երթուղով»,- ասել է Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը: Ինչպես նաև Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար:

Placeholder
Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան չվերթների համար ավիաընկերությունների հայտերը