Մասիսի տարածաշրջանում թույլ մառախուղ է
Հասարակություն
10:16 16/12/2021
Հայաստան

Մասիսի տարածաշրջանում թույլ մառախուղ է

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մասիսի տարածաշրջանում թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Placeholder
Մասիսի տարածաշրջանում թույլ մառախուղ է