«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նախաքննության ավարտ
Օրվա մամուլ
09:45 17/12/2021
Հայաստան

«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նախաքննության ավարտ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վերջինիս փսստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քրեական գործը շինծու գործ է:

Ի դեպ, Armlur.am-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. քրեական գործով հարցաքննվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում:

Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նախաքննության ավարտ